ՀՀ բանկերի քարտերով հոկտեմբերին արտասահմանում իրականացվել է 162 հազար գործառնություն
2016 թվականի հոկտեմբերին ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում իրականացվել է 162179 գործառնություն, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 6 մլրդ 518 մլն դրամ։
Ի տարբերություն Հայաստանի ներսում կատարված քարտային գործառնությունների, արտասահմանյան գործառնությունները հիմնականում անկանխիկ բնույթ ունեն։
Այսպես, 162179 գործառնություններից 146496-ը անկանխիկ են, 16683-ը՝ կանխիկացման գործարքներ։
Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում կանխիկացվել է 1 մլրդ 331 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Այսինքն, մեկ գործարքով կանխիկացվել է միջինը 85 հազար դրամին համարժեք արտարժույթ։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր գործարքի ժամանակ հայաստանցիները բանկոմատից դուրս են բերում միջինը 47 հազար դրամ։