Բաժիններ՝

Գյումրիում բազմաթիվ քաղաքացիներ կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել

Վերջին օրերին տեղացած ձյան մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են Գյումրիում: Փողոցները մաքրվում և մշակվում են աղավազային խառնուրդով: Քաղաքի քաղաքի կետրոնական ու ծայրամասային տարբեր հատվածներում փողոցների մաքրման համար օգտագործվել է 2 գրեյդեռ, 4 փոքր տրակտոր՝ հարմարեցված մայթերի մաքրման համար և 5 ջրցան մեքենա՝ հարմարեցված ձյան մաքրման աշխատանքների համար, ինքնաթափ 6 մեքենա, որոնք քաղաքում աղ ու ավազ են շաղ տվել և մեկ ձյուն բարձող մեքենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի բաժինը:

Սակայն դժբախտ պատահարներից խուսափել հնարավոր չէ. այս օրերին Գյումրիում ավելացել է կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը: Այս մասին տեղեկացրին Գյումրիի «Բժշկական կենտրոն»-ի  հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փաստելով, որ այդ թիվը ավելացել է դեկտեմբերի 15-ից սկսած: Գյումրի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ հիմնականում  իրենց են դիմում ձեռքերի, ոտքերի փակ բեկորային կոտրվածքներ ստացած քաղաքացիներ: Տուժածները 50-ից 80 տարեկան քաղաքացիներն են:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս