Ֆլոյդ Մեյվեյզերը ծաղրում է Քոնոր ՄաքԳրեգորին
Անպարտելի Ֆլոյդ Մեյվեյզերը ոչ միայն ծիծաղում է էպատաժային Քոնոր ՄաքԳրեգորին վրա, այլ նաև մրցույթ է սկսել նրա մասին լավագույն կատակի վերաբերյալ:
Instagram-ի իր էջում Ֆլոյդը ներբեռնել է վիդեոկոլաժ, որտեղ իռլանդացին հանձնվում է Նեյթ Դիասի հետ մենամարտում, իսկ ինքը՝ Մեյվեյզերը, ծիծաղում է դրա վրա:
Տեսահոլովակի նկարագրության մեջ Ֆլոյդը նշում է, որ կվճարի 10 հազար դոլար նրան, ով կհորինի ամենաօրիգինալ վերնագիրը տեսահոլովակի համար:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհում վաղուց կա բռնցքամարտիկի և ММА-ի մարտիկի միջև հնարավոր մենամարտի վերաբերյալ ինֆորմացիա: Սակայն Մեյվեյզերը, ով անցած տարի ավարտեց կարիերան, հրաժարվում է այդ գաղափարից:
Ինչ վերաբերում է ՄաքԳրեգորին, ապա նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ֆլոյդի հետ կռվելու պատրաստակամության մասին, և նույնիսկ մեկ ամիս առաջ ստացել է բռնցքամարտիկի լիցենզիա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը