Բաժիններ՝

ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային գնումները՝ պետական գաղտնիք

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Գնումների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ երկրորդից երրորդ ընթերցման ընթացքում այս նախագծում կատարվել են ուղղակի սրբագրումներ ու տեխնիկական շտկումներ։

Անդրադառնալով երեկ իր կողմից հայտարարված և մամուլում մեծ արձագանք գտած այն դրույթին, որ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերն այլևս պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում են լինելու՝ նախարարը պարզաբանեց.

«Այդ դրույթն ամրագրված է հոդված 15-ում՝ հանրապետության համար 3 կարևորագույն պաշտոնների՝ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը փակ ընթացակարգով կատարելու համար, սա մենք նորություն չենք անում, սա միջազգային պրակտիկայում ընդունված գործընթաց է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս