Երբեք մի արհամարհեք երազների այս 9 կարևոր սիմվոլները
Interesnoznat.com կայքը գրում է, որ երազներին անլուրջ վերաբերվելը լուրջ սխալ է։ Երազների ուսումնասիրությունները շարունակվում են։ Ճապոնիայի լաբորատորիաներից մեկում անցկացվել է 10 անձի ուղեղի սքանավորում։ Վերջիններս գտնվել են խորը քնի վիճակում։ Հետազոտության հեղինակների կողմից արված եզրահանգումները ստիպել են ևս մեկ անգամ մտածել այն մասին, թե որքան կարևոր են երազները և ինչ կարող են վկայել մարդու հոգեբանական վիճակի մասին։
1. Թռիչք։ Երազը, որի ընթացքում անձը փորձում է թռչել կամ էլ արդեն թռչում է, հաճախ ցույց է տալիս, որ անձն իր ամբիցիաները բավարարելու ուժեղ ցանկություն ունի։ Այն կարող է նաև նշանակել ծանր կամ կարևոր որոշում, որը ստիպված է լինելու կայացնել։
2. Անկում։ Սա հաճախ նշանակում է, որ կորցրել եք վերահսկողությունն ինչ-որ բանի նկատմամբ։ Հնարավոր է՝ դա որևէ լուրջ նշանակություն չունի, սակայն ձեզ բավական լուրջ անհանգստացնում է։
3. Հետապնդում։ Ամենատարածված երազներից մեկն է։ Սա կարելի է համարել հոգեբանական բարդ ապրումների սիմվոլ։ Այն անձը, ով նման երազ է տեսնում, պետք է կենտրոնանա այն խնդրի լուծման վրա, որի հետ կբախվի մոտակա ժամանակաշրջանում։
4. Ձեր մերկ մարմինը։ Սա վախի և ամոթի զգացման նշան է։ Վախենում եք ինչ-որ բանից, ստեղծված իրադարձության պատճառով ձեզ անպաշտպան եք զգում։
5. Մահ։ Այսպիսի երազները սովորաբար մահ չեն խորհրդանշում։ Սա կյանքի որևէ շրջանի ավարտի նշան է։
6. Կրակ։ Երազում կրակ տեսնելը նշանակում է սպասվող փոփոխություններ, որոնց հույսն ունի անձը։
7. Հղիություն։ Սա խորհրդանշում է կյանքի տարբեր ասպեկտներ։ Երազում կրակ և հղիություն տեսնելու նշանակությունները նույնն են՝ մարդը փոփոխությունների հույս ունի։
8. Ջուր։ Սովորաբար այն մեկնաբանվում է՝ որպես դրական երևույթ, կյանքի նոր էտապի սկիզբ։ Ըստ որոշ հետազոտողների՝ նրանք, ովքեր երազում ջուր են տեսնում, հոգեբանորեն պատրաստ են փոփոխությունների և հազվադեպ են քայլ կատարում դեպի նորը։
9. Գումար։ Սովորաբար վկայում է այն մասին, որ տարված եք գումարի մասին մտքերով։ Կամ այն չի բավականացնում, կամ շատ է։ Միանշանակ է միայն, որ ենթագիտակցությունը կենտրոնացած է դրա վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը