Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է Սեյրան Օհանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշ անձնական հարցեր քննարկել: Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը:

Ոստիկանապետը Սեյրան Օհանյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ էր նրա պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նրանց ընկերությունն ամրացել է՝ Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում աշխատելու տարիներին:

Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը շարունակում է ինտենսիվ շփվել Վարդան Օսկանյանի հետ: Լրագրողների աչքից հեռու մնալու համար՝ երկու նախկին նախարարների հանդիպումը տեղի է ունենում Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031