Բաժիններ՝

Հանրապետության հրապարակում առաջարկվում է առավելություն տալ շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին

Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի հատվածում ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկվում է հրապարակում առավելություն տալ շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ փոփոխությունը կբարելավի Հանրապետության հրապարակի և հարակից փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ կվերանան տրանսպորտային միջոցների հապաղումները և խցանումները հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում:

Հանրային քննարկմանն են ներկայացվում Հանրապետության հրապարակի ներկայումս գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:

Ներկայացվող փոփոխության վերաբերյալ հանրության դիտողություններն ու առաջարկությունները կարելի է հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս