Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ավիաբազայի անձնակազմերը կատարելագործում են գիշերային թռիչքները

Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում Մի-8ՄՏ արդի ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմերը թռիչքների են ձեռնամուխ եղել օրվա գիշերային ժամերին: Երկշաբաթյա դասընթացի ընթացքում բանակային օդուժի օդաչուները կկատարելագործեն օդանավավարումը բարձրլեռնային տեղանքի պայմաններում:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գործնական գիշերային թռիչքների ժամանակ երիտասարդ օդաչուները պետք Է սովորեն մշակել սահմանափակ հրապարակներում վերթիռի եւ վայրԷջքի խնդիրները եւ թռչել առաջադրված երթուղիներով՝ բացառապես միայն սարքերով, ինչպես նաեւ գաղտնի կատարել տեղանքի հետախուզություն, պայմանական հակառակորդի տարբեր օբյեկտների որոնում եւ որոշում:

Մարտական մեքենաներով հատուկ առաջադրանքներ կատարելիս կանջատվեն լուսավորման սարքերը եւ արտաքին տարբերիչ ազդանշանները, ինչն օրվա մութ ժամանակ թռիչքների առանձնահատկությունն Է եւ ավիացիոն տեխնիկայի քողարկումը մինչեւ «անտեսանելի» ռեժիմ:

Գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 50 օդաչուներ, տեխնիկներ եւ զինվորական ավիացիոն ինժեներներ, որոնք սպասարկում են Անդրկովկասում Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն միավորման հարվածային եւ ռազմափոխադրական ուղղաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս