Բաժիններ՝

«Ֆրանսիան ջանքեր կգործադրի ԼՂ հակամարտության անաչառ և արդարացի կարգավորման համար». Ստեֆան Վիսկոնտի

Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ հանդիպել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին ասվում է Բաքվում Ֆրանսիայի դեսպանության հրապարակած կոմյունիկեում, տեղեկացնում է APA գործակալությունը։

«Բաքու կատարած այցի ժամանակ դեսպան Վիսկոնտին ևս մեկ անգամ հաստատել է Ֆրանսիայի վճռական դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անաչառ և արդարացի կարգավորման համար»,- ասված է կոմյունիկեում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս