Բաժիններ՝

Fitch-ը կանխատեսում է ադրբեջանական բանկերի հետագա ճգնաժամ

Fitch-ի կանխատեսումները Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի բանկային ոլորտների վերաբերյալ մնում են բացասական, հայտնում է APA-ն։

«Այդ երկրներում ազգային արժույթները կտրուկ դևալվացիայի են ենթարկվել, կա արժութային վարկավորման բարձր մակարդակ, այն դեպքում, երբ կարգավորողները դեռ պետք է ամբողջությամբ գնահատեն ռիսկերը ակտիվների որակի համար և նպաստեն բանկերի վերակազմավորմանը»,- ասված է կանխատեսման մեջ։

«Ադրբեջանական բանկերը բախվում են կապիտալի վրա ճնշմանը և լիկվիդայնությանը՝ նկատի ունենալով ակտիվների որակի վատացումը բարձրդոլարայնության վարկային պորտֆելներում։ Կապիտալի զգալի պակասուրդն ու խոշոր վնասները նշանակում են, որ մենք սպասում ենք բանկերի մոտ ֆինանսական հետագա դժվարություններ 2017թ.։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի Միջազգային բանկին պետության կողմից զգալի պետական աջակցությունը պահպանվում է, և մենք ենթադրում ենք, որ բանկերի հաշվեկշռի զտումը պետք է ավարտվի 2017թ.»,- ասված է Fitch-ի կանխատեսման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031