Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների հեռախոսահամարները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  բնակչությանը հուզող հարցերին և խնդիրներին արագ արձագանքելու նպատակով հանձնարարել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներից բացի, հանրության համար հասանելի դարձնել նաև աշխատակազմի վերահսկողության և իրավաբանական վարչությունների պետերի բջջայինների  հեռախոսահամարները:

«Քաղաքացիների հետ իմ պարբերական հանդիպումների ժամանակ, թեև նրանց կողմից նշվում է, որ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» աշխատանքն իսկապես արդյունավետ է, սակայն նաև նշվում է, որ երբեմն ավելի օպերատիվ արձագանքի և միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Եվ եթե կա նման անհրաժեշտություն, ուրեմն պետք է նաև որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ըստ այդմ, հրապարակեք վերահսկողության և իրավաբանական վարչությունների պետերի բջջային հեռախոսահամարները, որպեսզի մեր համաքաղաքացիները հնարավորությու ն ունենան անհրաժեշտության դեպքում նաև այդ հեռախոսահամարներով ներկայացնելու իրենց ահազանգերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:

Աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի բջջայինի  հեռախոսահամարն է 098 -55-22-33:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս