Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի

Ստամբուլի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է մինչև 44-ի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուլն հայտնել էր 39 զոհի մասին։

Նշվում է, որ զոհերի թվում կա 33 ոստիկան։ Ավելի քան 150 տուժած գտնվում է հիվանդանոցներում։

Հիշեցնենք, որ պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է քրդական «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս