«Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար»․ Պուշկով
Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։
Պուշկովն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է։
«Հայաստանը սահմանակից է մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պատճառով միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դաշնակցային հարաբերությունների պայմաններում միանգամայն խելամիտ է։ Հարցն այն է՝ արդյո՞ք դա խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով՝ ոչ մի խնդիր չի ստեղծում, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի ամենամտերին ռազմավարական գոծընկերն է»,- ասել է Պուշկովը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի կողմից իր ազդեցության շրջանակի ընդլայնումը տարածաշրջանում չի կարող ուղղվել Ադրբեջանի դեմ։
«Մոսկվան պահպանում է հավասարակշռությունը Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում։ Կարծում եմ, որ Մոսկվան չի խախտում և երբեք չի խախտի այդ հավասարակշռությունը։ Ադբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Կարծում եմ՝ Բաքուն լավ է գիտակցում դա։ Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակում և ԵՏՄ-ում»,- ասել է Պուշկովը։