Բաժիններ՝

Ռուսաստանն ու Իսրայելը պայմանավորվել են Սիրիայի հարցով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հարցազրույցի ժամանակ, որ համաձայնեցնում է Ռուսաստանի հետ ռազմական գծով գործողությունները, որպեսզի Սիրիայում խուսափի անկանխատեսելի հակամարտություններից, հայտնում է CBS-ը։

Նեթանյահուի խոսքով՝ ինքն ասել է Պուտինին, որ չի միջամտի սիրիական հակամարտությանը, սակայն թույլ չի տա Իրանին գրոհել Իսրայելը՝ Սիրիայի միջոցով։
«Մենք համաձայնեցրել ենք մեր զինված ուժերի միջև գործողությունները, քանի որ ոչ ոք չի ցանկանում Իսրայելի չնախատեսված բախումը Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա Պուտինի հետ հարաբերությունները բնութագրել է որպես «ընկերական»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս