Բաժիններ՝

Ամենօրյա 5 սովորություն, որոնք վնասում են ուղեղը

Գիտե՞ք արդյոք, որ գործոնները, որոնք անուղղակիորեն կապված են ուղեղի հետ, կարող են ուղղակիորեն ազդել այդ օրգանի աշխատանքի վրա։ Ըստ Lifeadvancer.com կայքի, հետազատությունները ցույց են տվել, որ որոշ ամենօրյա սովորություններ, ինչպես, օրինակ, սխալ սնունդ օգտագործելը կամ բավականաչափ չխոսելը, երկարաժամկետ հեռանկարում կարող են ազդել ուղեղի վրա։

Նախաճաշը բաց թողնելը։ Չնախաճաշելը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը, ինչը նշանակում է, որ ուղեղն աշխատանքի համար չի ստանում անհրաժեշտ քանակով նյութերի սնուցում, ինչն իր հերթին՝ կարող է խնդիրների առաջացման պատճառ դառնալ։ Սա հատկապես կարևոր է 4-10 տարեկան երեխաների համար։ Զարգացած աշխարհում երեխաների և մեծահասակների 20-30 տոկոսը չեն նախաճաշում՝ չստանալով այն առավելությունները, որոնք ունի նախաճաշը։

Շատ ուտելը։ Շատ ուտելն ազդում է ուղեղի անոթների վրա, ինչը կարող է մտավոր կարողությունների վատթարացման պատճառ դառնալ։ Որքան շատ եք ուտում, այնքան շատ է ուղեղը սովորում սնունդին՝ առանց զգալու հաճույքը, որ ստանում էիք շատ ուտելու արդյունքում։ Նյարդաբանության վերաբերյալ ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ավելորդ ճարպը կարող է ուղեղի չափի փոփոխություններ առաջացնել։ Ավելորդ ճարպն արտադրում է յուրահատուկ հորմոններ, որոնք այլ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա՝ սովորական ճարպի համեմատությամբ։ Ուղեղի չափի փոփոխությունը կարող է տկարամտության պատճառ դառնալ։

Շատ շաքար օգտագործելը։ Եթե շատ շաքար եք օգտագործում, այն խանգարում է հիմնական հանքանյութերի և սննդանյութերի ներծծմանը։ Սա կարող է հանգեցնել թերսնուցման, որն էլ իր հերթին՝ խանգարում է ուղեղի զարգացմանը։ Ըստ հետազոտության՝ շաքարի շատ պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է նյութերից մեկի արտադրությունը։ Այն անձինք, ում մոտ նկատվում է այս խնդիրը, դժվարություններ են ունենում հիշողություն և ըկալման հետ կապված։ Սա կարող է հանգեցնել նաև երկրորդ կարգի դիաբետի։

Կարդացեք նաև

Օդի աղտոտվածություն։ Ուղեղը թթվածին «սպառող» ամենամեծ օրգանն է։ Աղտոտված օդը խանգարում է մաքուր թթվածնի մատակարարմանը՝ դրանով նվազեցնելով ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։

Բավականաչափ չխոսելը։ Եթե բավականաչափ չեք խոսում, կա հավանականություն, որ կարող եք կորցնել ուղեղի գործառույթների մի մասը։ Շրջապատի հետ շփվելն ուղեղի համար լավագույն վարժություններից մեկն է։ Հարվարդի համալսարանի Հանրային առողջության դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ ակտիվ սոցիալական կյանքով ապրողները հիշողության հետ կապված ամենաքիչ խնդիրներն են ունեցել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս