Բաժիններ՝

«Ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը կվերանա. փոխոստիկանապետ

Այսօր Ազգային ժողովում  «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ «ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը կվերանա, և կստեղծվեն Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ:

Փոխոստիկանապետի խոսքով՝ ներկայիս իրավիճակի պայմանների շտկման, բարելավման, իրենց հեռահար ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ են իրենք աշխատում։ «Առաջինը՝ համայնքային ոստիկանության հիմնադրումն էր, այստեղ դեռ անելիքներ կան, բայց գաղափարը կա, սա այն Ոստիկանությունն է, որ պետք է աշխատի համայնքների հետ: Եթե շատ կոպիտ ասեմ՝ սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց` հայկական տարբերակով. սա դեռ կայացման փուլում է»,- նշեց փոխոստիկանապետը։

Վ. Եղիազարյանի խոսքով՝ փոփոխություններ կան Անձնագրային վիզաների վարչությունում, բազմիցս քարկոծված Ճանապարհային ոստիկանությունում, մտահղացում կա պարեկային ծառայության անցնելու:

«Ընդհանրապես, ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, և կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և՛ ճանապարհային ոստիկանության աշխատանքով, և՛ հասարակական կարգի ապահովմամբ։ Ներկայում ուսումնասիրվում է միջազգային փորձը, աշխատանք է տարվելու Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ ստեղծելու ուղղությամբ»,- նշեց Վ. Եղիազարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս