Բաժիններ՝

Հնագետները պարզել են Փրկչի գերեզմանի ծագումը. The Mirror

Հնագետները կարողացել են պարզել Երուսաղեմում Փրկչի գերեզմանի ծագումը, հայտնում է The Mirror-ը։

Պարզվել է, որ դա հենց այն նույն գերեզմանն է, որը հայտնաբերվել էր 4-րդ դարում Հռոմի կայսր Կոնստանտինի օրոք։

prod-ng_news_christ-tomb_add_006

Մասնագետները 500 տարում առաջին անգամ նաև բարձրացրել էին մարմարե սալիկը, որը դրված էր գերեզմանի վրա։ Ներսում հայտնաբերվել էր այն խորշը, որի վրա, ինչպես ընդունված է կարծել, դրված է եղել Հիսուսի մարմինը։

prod-ng_news_christ-tomb_add_004

Բացի այդ՝ հնագետները հայտնաբերել էին երկրորդ մարմարե սալիկը, որի մասին ավելի վաղ հայտնի չի եղել։ Դրա վրա փորագրված է եղել խաչը, որը, ըստ գիտնականների, փորագրել են 7-րդ դարում խաչակիրները։

prod-israel-palestinian-religion-christianity-tomb-restoration

«Դա ապացույց է ծառայում այն բանի, որ ուխտավորների երկրպագության վայրն այսօր հենց այն գերեզմանն է, որը հայտնաբերվել էր Հռոմի կայսր Կոնստանտինի օրոք IV դարում»,- նշել է հնագետներից Ֆրեդերիկ Հիբերթը։

prod-israel-palestinian-religion-christianity

Ավելի վաղ National Geographic-ը հայտնել էր, որ հետազոտողները հանել են Երուսաղեմում Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում (կամ Սուրբ Հարության տաճար) Հիսուս Քրիստոսի մարմարե գերեզմանաքարը։

prod-church-of-holy-sepulchre-in-jerusalem

Գերեզմանաքարը հանվել էր՝ 1555 թվականից ի վեր առաջին անգամ։
Նախագծի ընդհանուր արժեքը ավելի քան 4 միլիոն դոլար է։ Դրամական միջոցների մեծ մասը հատկացրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը:

prod-church-of-holy-sepulchre-in-jerusalem-4

Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը քրիստոնեության գլխավոր սրբատեղիներից է, ուր ամեն տարի միլիոնավոր ուխտագնացներ են այցելում տարբեր երկրներից:
Տաճարը հավասարության սկզբունքով տնօրինում են Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիները:

prod-church-of-holy-sepulchre-in-jerusalem-2

prod-church-of-holy-sepulchre-in-jerusalem-1

prod-archaeologist-fredrik-t-hiebert-poses-at-the-guimet-museum

aprod-israel-palestinian-religion-christianity

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս