Pirelli 2017 օրացույցը ցուցադրել է հայտնի կանանց բնական գեղեցկությունը
Գերմանացի լուսանկարիչ Պետեր Լինդբերգը Pirelli 2017 օրացույցի համար ներկայացրել է «Զգացմունքային» վերնագրով սև ու սպիտակ ֆոտոշարքը: Պետերը լուսանկարել է հայտնի կանանց առանց շպարի և լուսանկարները հատուկ մշակման չի ենթարկել:
«Ես ցանկանում էի կանանց պատկերել ոչ նրանց կատարելության, այլ զգացմունքների և հույզերի ներքո: Այդ պատճառով էլ ես ֆոտոշարքն անվանել են «Զգացմունքային». ոչ մի արհեստածին կատարելություն, բայց իրական աշխարհ և զգացմունքներ, որոնք արտացոլված են այս կանանց դեմքերի վրա»,- ասել է Լինդբերգը:
14 հայտնի դերասանուհիների մասնակցությամբ նկարահանումները տեղի են ունեցել Բեռլինում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում և ֆրանսիական Լե Տուկե քաղաքում:
Նիկոլ Քիդման
Ռոբին Ռայթ
Լուպիտա Նյոնգ’օ
Պենելոպե Քրուզ
Քեյթ Ուինսլեթ
Ջեսիկա Չեսթեյն
Ումա Թուրման
Ջուլիանա Մուր
Հելեն Միրեն
Պատրաստեց Անի Գաբուզյանը