Տանը պատրաստված հանրահայտ լիկյոր «Baileys». պահպանեք Նոր Տարվա համար
«Baileys»-ը շատ հեշտ է պատրաստել, բաղադրիչները հասանելի են, իսկ համը չի տարբերվում օրիգինալից: Ի դեպ, տանը պատրաստված լիկյորը շատ ավելի էժան է:
«Baileys» պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.
1. Օղի – 0.5 լ (գնեք լավ որակի օղի)
2. Խտացրած կաթ – 1 բանկա
3. Ձվի դեղնուց – 4 հատ
4. Լուծվող սուրճ – 1 ճ/գ
5. Վանիլին – 2 ճ/գ
6. Սերուցք (20 տոկոս) – 0.4 լ
Եթե օղին փոխարինեք վիսկիով, ապա կստանաք իռլանդական օրիգինալին ավելի մոտ տարբերակ:
Լիկյորի պատրաստման եղանակը.
1. Չափել 0.5 լիտր օղին:
2. Ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցներից:
3. Ավելի լավ է վերցնել եփված խտացրած կաթ:
4. Բաղադրիչներին ավելացնել վանիլինը և լավ հարել:
5. Ավելացնել սուրճը և նորից հարել:
6. Շարունակելով հարելը՝ ավելացնել սերուցքը:
7. Ավելացնել օղին: Հարել մինչև միասեռ զանգված ստանալը:
8. Պատրաստի լիկյորը 1 ժամ թրմել մութ տեղում, հետո դնել սառնարանը:
Լիկյորը կարող եք պահպանել 3 ամիս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը