Կապի ոլորտի հասույթը նվազել է
Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 126.9 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի հասույթը նվազել է 8.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Այդ թվում, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 5.6%-ով և կազմել 1.8 մլրդ դրամ, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 11.5%-ով և կազմել 4.67 մլրդ դրամ, հեռահաղորդակցության ոլորտի հասույթը նվազել է 8.7%-ով և կազմել 120.3 մլրդ դրամ։