Բաժիններ՝

«Երբ 2012թ. հեռացա «Մանչեսթեր Յունայթեդից», գիտեի, որ վերադառնալու եմ». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է այս ամառ անգլիական թիմ վերադառնալուց հետո իր զգացողությունների մասին: Ֆրանսիացին 2012 թվականին «Կարմիր սատանաների» ակումբից հեռացավ «Յուվենթուս», բայց 4 տարի անց վերադարձավ ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային՝ 105 մլն եվրոյով:

««Մանչեսթեր Յունայթեդն» իմ սրտում է, դա իմ տունն է: Երբ ես հեռացա ակումբից 2012 թվականին, գիտեի, որ վերադառնալու եմ: Դա ինձ համար արձակուրդների նման մի բան էր: Չէ՞ որ ոչինչ, ըստ էության, չի փոխվել, և ես մնացել եմ նույն մարդը»,- Պոգբային է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս