Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակի հին սանդուղքի մի հատվածը վաճառվել է 523 000 եվրոյով

Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածը դարձել է Փարիզի «Արկյուրյալ» տանը կայացած աճուրդի գլխավոր լոտը: Ինչպես հայտնել են աճուրդի կազմակերպիչները, ցուցանմուշը 523 000 եվրոյով վաճառվել է Ասիայից մի հավաքորդի, որը  ցանկացել է մնալ անհայտ:

Խոսքը վերաբերում է հին պտուտակաձեւ այն սանդուղքի մի հատվածին, որն սկզբնապես Էյֆելյան աշտարակի երկրորդ եւ երրորդ հարկերի միջեւ տեղադրվել է 1889 թվականին: Հատվածի երկարությունը կազմում է 2,6 մետր, այն ներառում է 14 աստիճան: Ուշագրավ է, որ աճուրդն սկսվել է ընդամենը 20 հազար եվրոյով, բայց շատ շուտով հասել է կես միլիոնի նշագծին:

1983 թվականին սանդուղքն ապամոնտաժվել էր, քանի որ այլեւս չէր համապատասխանում անվտանգության նորմաներին: Դրա փոխարեն վերելակ է տեղակայվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս