Բաժիններ՝

Հայաստանը բանան է արտահանում ԵՏՄ

Արդեն 2 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:

Ընկերությունը հիմնադրվել է 2016 թ. մարտին՝ նպատակ ունենալով իրագործել «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի առևտրատնտեսական ծրագրերը և հատկապես Հայաստանը Էկվադորի և ԵՏՄ միջև տարանցիկ երկիր դարձնելու նախագիծը: «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:

dsc_0215

Երկարատև բանակցությունների շնորհիվ «ArmEc Trading» ՍՊԸ-ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութարկ) կատարում է մեր երկրում:

ԵՏՄ երկրների հետ երկու ամսվա ընթացքում ձևավորված շրջանառությունը, ինչպես նաև պայմանավորվածությունները ԵՏՄ շուկայում գործող ընկերությունների հետ՝ շրջանառության ծավալի և ապրանքատեսականու մեծացման վերաբերյալ, վստահություն են ներշնչում, որ Հայաստանից բանանի արտահանումը հետզհետե կաճի: Այս պահին բանակցություններ են ընթանում բանանից բացի նաև կակաո, ծովամթերք, արմավենու յուղ ԵՏՄ արտահանելու վերաբերյալ:

«ArmEc Trading» ՍՊԸ
«Հայ-էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի և Էկվադորի արտաքին առևտրի նախարարի՝ Խուան Կառլոս Կասինելյիի միջև տեղի ունեցած հանդիպման նկարները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս