Աշխատանքի հրավեր
B4B.am պորտալին անհրաժեշտ են աշխատողներ՝ B4B Pro համակարգի վաճառքով և առաջխաղացմամբ զբաղվելու համար։
B4B Pro համակարգի մասին
www.b4b.am-ը (Business for Business) տեղեկատվական-վերլուծական հարթակ է՝ տնտեսական և բիզնես ուղղվածությամբ։ Հարթակը գործարկվել է «Արմբիզնես» ՍՊԸ-ի կողմից 2016 թվականի սկզբին։
B4B Pro-ն օնլայն վճարովի հարթակ է՝ նախատեսված գործարարների, տնտեսագետների, շուկայագետների, ֆինանսիստների, ուսանողների, լրագրողների և ընդհանրապես՝ բիզնեսով հետաքրքրվող անձանց համար։
Այն Հայաստանի մասնավոր ընկերությունների ռեեստր է, որի միջոցով կարելի է տեղեկություններ ստանալ առանձին ընկերությունների ու շուկաների, նրանց ֆինանսական և գործառնական ցուցանիշների, ապրանքատեսականու և գործունեության այլ ցուցանիշների վերաբերյալ, օնլայն գործիքների միջոցով կատարել վերլուծություններ և այլն։
B4B Pro համակարգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Պարտականությունները
– Ներկայացնել պրոդուկտը պոտենցիալ բաժանորդներին,
– Ապահովել բաժանորդների թվի աճ,
– Զբաղվել պրոդուկտի օնլայն վաճառքով,
– Ներկայացնել համակարգը տարբեր միջոցառումների ժամանակ,
– Պատասխանել պրոդուկտով հետաքրքրվողների հարցերին:
Պահանջները
– Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության հետ կապ ունեցող մասնագիտացում),
– Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
– Հաղորդակցման ունակություններ,
– Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է՝ մասնագիտությամբ):
Պայմանները
Աշխատանքը լրիվ դրույքով է։
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9։00-ից 18։00:
Աշխատավարձը՝ պայմանագրային:
Խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեները [email protected] հասցեով՝ subject դաշտում նշելով «վաճառքի գծով մենեջեր»։ Նամակում առավելագույնը 3-4 նախադասությամբ ներկայացրեք Ձեզ և Ձեր ակնկալիքները այս աշխատանքից, ինչպես նաև նշեք Ձեր հեռախոսահամարը՝ կապ հաստատելու համար։
Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 3-ը։