ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը ցույց տվեց, որ կուսակցությունը Հայաստանում քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարն է: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր խնդիրներով հանդերձ՝ ՀՀԿ0ն ունի ներուժ, որ բարեփոխումներով հանրային կյանքի բոլոր ոլորտներում մտցնի փոփոխություններ: Գաղափարական, ծրագրային մտքեր, այլընտրանքային ծրագրային օրակարգ ընդդիմության կողմից հրապարակ նետված չեն: ՀՀԿ-ն մնում է Հայաստանում այն ուժը, որը ձևավորում է քաղաքական օրակարգը»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով կուսակցության փոխնախագահների վերաբերյալ հարցին՝ Շարմազանովն ընդգծեց, որ փոխնախագահներն ընտրվելու են մինչև դեկտեմբերի 2025 հրավիրվելիք խորհրդի նիստի ընթացքում: «Կուսակցության նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, մնացած փոխնախագահների հարցը կքննարկվի խորհրդի նիստում»,- ասաց նա:
Շարմազանովը նաև նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար կուսակցության ցուցակի հետ կապված հարցերը կքննարկվեն 2017թ-ին: