Սահմանին լարվա՞ծ է. ՀԽ-ից հայտարարում են, որ կան վիրավորներ, ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ից հերքում են. armtimes.com
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է.
«Դիրքերում լարված է: 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով»,- մասնավորապես, գրել է նա:
Տեղեկությունը ճշտելու համար armtimes.com-ը կապ է հաստատել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ: Նա նշել է, որ եթե նման տեղեկություն լինի իրենց պաշտոնական կայքում կլինի: Ճշտող հարցին, այսինքն՝ վիրավորներ չկա՞ն, Հասրաթյանն ասել է. «Հեռախոսով չեմ մեկնաբանում նման տեղեկություն»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Ապատեղեկատվություն է, չկա նման բան»,- ասել է Հովհաննիսյանը:
Րոպեներ առաջ Սյուզան Սիմոնյանը թարմացրեց իր գրառումը.
«Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ.Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ»: