«Ունենք էն, ինչ ունենք». գյուղատնտեսության նախարար
«Գիտեք, վիճակագրությունը նենց բան ա, անցած տարի հավաքագրվել են տվյալներ, հրապարակվել են, այս տարի հավաքագրվել են։ Ունենք էն, ինչ ունենք։ Հիմա անցած տարի ոնց ա եղել՝ չգիտենք։ Ե՛ս չգիտեմ։ Էս տարի սենց ա, էս ա տվյալները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է` գյուղոլորտի ցածր ցուցանիշները հետևանք են անցած տարվա ուռճացված թվերի։
Ըստ նրա՝ բերքը կար, բայց քիչ էր, գները ցածր էին, և այդ ամենն ազդում է գյուղատնտեսության ընդհանուր արժեքային գնահատման վրա։
Մանրամասները՝ տեսանյութում: