«Էրդողանը Պուտինին բացատրել է Սիրիայի հարցով իր հայտարարությունը». Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը ռազմական գործողություն է սկսել Սիրիայում Բաշար Ասադի իշխանությանը վերջ տալու նպատակով։ «Կարող եմ միայն ասել, որ երեկ կայացել է մեր նախագահի և Էրդողանի հեռախոսազրույցը, և այդ թեման քննարկվել է»,- ասել է Ուշակովը լրագրողներին։ «Այո՛, նա տվել է համապատասխան բացատրություն»,- ասել է նա՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել, թե արդյոք պատասխանը գոհացրել է Ռուսաստանին։