Բաժիններ՝

Կինոթատրոններում սեանսից առաջ պետք է հնչի պետական օրհներգ

Հնդկաստանի Գերագույն դատարանը նոյեմբերի 30-ին որոշել է, որ երկրի բոլոր կինոթատրոններում սեանսի սկսվելուց առաջ պետք է հնչի պետական օրհներգը: Ինչպես հայտնել Է The Times of India թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով դատարանի վճիռը, այդ պահին էկրանին պետք է ցուցադրել ազգային դրոշը:

«Մեր օրերում մարդիկ չգիտեն երգել պետական օրհներգը, մարդկանց անրաժեշտ է սովորեցնել: Մենք պետք է հարգենք պետական օրհներգը»,- ասված է Գերագույն դատարանի վճռում, որը մեջբերել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս