Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:Դեկտեմբերի  3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

arm-30

Երևանում՝

Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

30-arm

Երևանի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.70C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.80C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս