Բաժիններ՝

Ռուանդան հետաքննում է ֆրանսիացի պաշտոնյաների առնչությունը ցեղասպանությանը

Ռուանդան պաշտոնական հետաքննություն է սկսել 1994թ. ցեղասպանությանը ֆրանսիացի 20 պաշտոնյաների հնարավոր մասնակցության վերաբերյալ, հայտնում է BBC-ն։

Դատախազ Ռիչարդ Մուխումուզան հայտարարել է, որ ֆրանսիական իշխանությունները համագործակցելու են հետաքննության հետ։
Երկու երկրների հարաբերությունները լարված են զանգվածային սպանությունների ժամանակներից ի վեր։

Մոտ 800 հազար մարդ, գերազանցապես թութսի ժողովրդի ներկայացուցիչներ, սպանվել էին հութուների կողմից Ռուանդայի ցեղասպանության ժամանակ։
Վիճահարույց է մնում մինչ զանգվածային սպանությունները Ֆրանսիայի դերը՝ որպես ազգայնական հութու կառավարության մտերիմ դաշնակցի։

Ռուանդան պնդում է, որ ֆրանսիական իշխանությունները տեղյակ են եղել ցեղասպանության նախապատրաստությունից, ինչպես նաև կազմակերպել էին նրանց ուսուցումը, որոնք հետագայում իրականացրել են սպանությունները։

Փարիզն ընդունում է, որ Ռուանդայի ճգնաժամի լուծման ժամանակ սխալներ է թույլ տվել, սակայն հերքում է Ռուանդայի գործող նախագահ Փոլ Կագամեի ենթադրությունը, թե գիտակցաբար են թույլ տվել ցեղասպանության իրագործումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930