Samsung-ը պաշտոնապես հայտարարել է 2 ընկերությունների բաժանվելու մասին բանակցությունների մեկնարկը
Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ դիտարկում է երկու ընկերությունների բաժանվելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ընկերությունը ներկայացրել է ապագա ծրագրերը, որտեղ դիտարկվում է նաև այդ տարբերակը:
Ո՞րն է սրա պատճառը:
Երկու ընկերությունների բաժանվելու խոսակցությունները սկսվեցին Samsung Galaxy Note 7-ի ձախողումներից հետո: Հիշեցնենք, որ այս մոդելները հետ էին կանչվել խանութներից՝ մարտկոցների պայթյունների դեպքերից հետո:
Հիմա Samsung-ի բաժանումով շահագրգռված է ընկերության կազմում գտնվող Elliott Management ֆոնդը, որն ունի ընկերության բաժնետոմսերի 0,6 տոկոսը: Elliott Management-ում գտնում են, որ այժմյան կառուցվածքը պահպանելու դեպքում բաժնետոմսերի արժեքը 70 տոկոսով գնահատված չի լինի:
Մասնագետները համոզված են, որ ընկերությունը կարող է բաժանվել 2 մասի՝ հոլդինգային և օպերացիոն, ինչը կտրուկ կբարձրացնի բաժնետոմսերի արժեքը:
Reuters-ը նշում է, որ ընկերության բաժանումն ավելի շատ ձեռնտու է Samsung-ի սեփականատիրոջ՝ Լի Բյոնի ընտանիքի համար, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան ավելի ուժեղացնել ընկերության վերահսկումը:
Samsung ընկերությունը նախատեսում է հրավիրել անկախ փորձագետների, ովքեր կկատարեն հետազոտություն նոր ընկերության կառուցվածքի մասին:
Սիրարփի Աղաբաբյան