Բաժիններ՝

Ռուսաստանը և Իրանը կարող են հաղթել պատերազմը Ասադի համար. The Times

Սիրիացի ապստամբները կորցրել են արևելյան Հալեպի կարևորագույն հենակետի կեսը։ Հիմա նրանք գիտեն՝ ԱՄՆ նոր նախագահը իրենց օգնություն չի ցուցաբերի, գրում է The Times պարբերականի քաղաքական մեկնաբան Բել Թրյուն։

Ապստամբները չեն կարող իշխանությունից զրկել Ասադին, որը հենվում է ռուսական ռմբակոծիչների և Լիբանանից, Իրաքից և Իրանից շիա վարձկանների անսպառ պաշարի վրա։

Պուտինը դաժան ու խորամանկ է թվում իր պարտականությունները ոչ կոմպետենտ և ունակ կատարող Ամերիկայի ֆոնին։

«Սիրիացի ապստամբները կորցրել են Հալեպի արևելքում իրենց նախկին հենակետի գրեթե կեսը՝ կրելով խոշորագույն պարտություն՝ 2012 թվականից ի վեր»,- գրում է Բել Թրյուն։
Երեկ Ասադի բանակը ռուսական ավիահարվածների աջակցությամբ ներխուժել էր հյուսիսարևելյան Սակհուր, Հայդարիա և Շեյխ Խոդր շրջաններ, իսկ չեզոք ներկայացող քրդական զորքերը գրավել էին հարևան Շեյխ Ֆարես շրջանը։

Այդ սրընթաց հարձակումը ճեղքել է արևելյան անկլավը երկու մասի և վտարել ապստամբներին հյուսիսային տարածքների մեծ մասից՝ նրանց փակելով հարավում, ասվում է հոդվածում։

«Այդ կորուստները ուղի են հարթում դեպի Ասադի ու նրա դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի լիակատար հաղթանակի համար Հալեպում, որը կդառնա հակամարտության շրջադարձային պահ»,- ենթադրում է հեղինակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս