Ֆիլիպինների սկանդալային նախագահի վրա մահափորձ է կատարվել
Ֆիլիպինների Մինդանաո կղզում պայթյունի հետևանքով վիրավերվել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուերտեի անվտանգության ծառայության 7 աշխատակիցները և 2 զինվորական։
Ինչպես հայտնում է CNN Philippines-ը, հղում կատարելով Ֆիլիպինների զինված ուժերին, ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է հենց այն պահին, երբ անցել է Դուերտեի թիկնապահներին տեղափոխող ավտոմեքենան։
Պայթյունը տեղի է ունեցել այդ նահանգ Դուերտեի այցից 1 օր առաջ։
Տուժած թիկնապահները հոսպիտալացվել են։ Դուերտեն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել ուղևորությունը։
Դեպքի հետաքննությունը շարունակվում է։