Բաժիններ՝

Կոլումբիայի ավիաաղետի հետևանքով 13 մարդ է ողջ մնացել

Նվազագույնը 13 մարդ է ողջ մնացել Կոլումբիայում կործանված BAe 146-200 ինքնաթիռի աղետի հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է 360 Radio Colombia-ն։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վթարի հետևանքով փրկվել է 6 մարդ։

Նախնական տեղեկություններով՝ փրկվածների թվում են «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Ալան Ռուշելը (պաշտպան) և Դանիլո Պադիլյան (դարպասապահ)։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է RCN ռադիոն։
Univision հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղևորներ և անձնակազմի 9 անդամներ:

Նշենք, որ ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 29-ի առավոտյան) Ռիոնեգրոյի մերձակայքում: Նշվում է, որ աղետի պատճառը եղել է վառելիքի անբավարարությունը: Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր Մեդելյինի օդանավակայանի դիսպետչերներին: Ինքնաթիռին հանձնարարվել էր վայրէջք կատարել, բայց նշանակման վայր հասնել չի հաջողվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս