Բաժիններ՝

Սպիտակ տունը հերքել է նախագահական ընտրություններում խախտումների մասին Թրամփի մեղադրանքները

Սպիտակ տանը հերքել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Վիրջինիա, Նյու Յորք, Հեմփշիր և Կալիֆոռնիա նահանգներում իբրև թե տեղ են գտել կեղծիքներ քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ։

«Ես կարող եմ ասել այն, ինչ օբյեկտիվ փաստ է՝ նման հայտարարությունների հաստատման համար չի ներկայացվել ոչ մի ապացույց»,- Reuters-ը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքերը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ միլիոնավոր ընտրողներ անօրինական կերպով քվեարկել են իր մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին։

«Բացի այն, որ ես մեծ հաշվով հաղթեցի ընտրիչների կոլեգիայում, ես նաև հաղթել եմ ժողովրդական քվեարկությունում, եթե հաշվի առնենք միլիոնավոր մարդկանց, որոնք անօրինական են քվեարկել»,- գրել էր Թրամփը Twitter-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս