ՀՔԾ պետի տեղակալին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. նոյեմբերի 26-ի N ՆՀ-1156-Ա հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Ավետիքի Բաբայանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ, հոդվածները՝ որոշում եմ. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Ավետիքի Բաբայանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»:

Տեսանյութեր

Լրահոս