Պուտինը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է ազատել աշխատանքից
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/putin-1.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության, պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նման կադրային որոշումները կապված են այդ պաշտոնյաների՝ ՌԴ գիտությունների ակադեմիա ընտրվելու հետ, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։