Բաժիններ՝

Ռուսաստանը մի քանի դիվիզիա կտեղակայի Բելառուսում

Կապված «Արևմուտք-2017» զորավարժությունների հետ՝ Ռուսաստանը պլանավորում է հաջորդ տարի Բելառուսում տեղակայել 80 անգամ ավելի շատ զինվորներ և ռազմական տեխնիկա, քան այս տարի, գրում է Defence24.pl-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի պաշտոնական փաստաթղթերը։

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է միջազգային զինվորական երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հայտամրցույթը։

Եթե անցած տարի Բելառուս ռազմական տեխնիկայի տեղափոխման համար ՌԴ ՊՆ-ին անհրաժեշտ էր եղել 125 վագոն, ապա հաջորդ տարի՝ 4126 վագոն։
Նշվում է, որ հայտամրցույթի հիման վրա կարելի է եզրակացություն անել, որ Ռուսաստանը ցանկանում է Բելառուս տեղափոխել մի քանի դիվիզիա։

Կրեմլում հայտամրցույթը բացատրում են «Արևմուտք-2017» զորավարժություններով, որոնք անցկացնում են երկու երկրների զինված ուժերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս