Բաժիններ՝

Հայաստանում թատրոններ հաճախողների թիվն աճել է

Հայաստանի Հանրապետությունում գործող թատրոնների թիվը 2013-2015 թվականների ընթացքում չի փոխվել։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանը թվերով, 2016» զեկույցի համաձայն, թատրոնների թիվը 2015 թվականին, նախորդ տարիների պես, եղել է 28։

Այդ թվում, ունենք դրամատիկական, կոմեդիայի և երաժշտական 20 թատրոններ, մանկական և պատանի հանդիսատեսի համար նախատեսված 6, օպերայի և բալետի՝ 1, մարիոնետների՝ 1 թատրոն։

Թատրոններ հաճախումների քանակը 2015 թվականին եղել է 512.7 հազար, որը զգալիորեն գերազանցում է 2013 և 2014 թվականների ցուցանիշին։ 2013-ին  հաճախումների քանակը եղել է 444.4 հազար, 2014-ին՝ 480.3 հազար։

tatron01

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930