Հայտնի է ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմը. ընտրվել են նաև Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում տեղի ունեցած գործադիր մարմնի ընտրությունների արդյունքներով ԳՄ կազմում ընդգրկվեց 21 անդամ: ծ

ԳՄ անդամներ ընտրվեցին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը,  Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ որոշակի փոփոխություններ կան նախորդ ԳՄ-ի համեմատ. «Մենք լուծում ենք ԳՄ-ի թարմացման խնդիր, ձեռնամուխ ենք լինում լուծելու կանանց մասնակցության ավելացման հարցին, երիտասարդների ընդգրկմանը ԳՄ-ում»:

Ս. Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենք աշխատելու են ավելի լավ՝ այլ ճանապարհ չունեն:

«Մոտակա օրերին կկայանա նորընտիր ԳՄ-ի առաջին նիստը, որի ընթացքում մեր կանոնադրության համաձայն կձևավորվի ՀՀԿ խորհրդի կազմը, որից հետո կգումարենք նաև խորհրդի անդրանիկ նիստը ՀՀԿ նախագահի տեղակալ ընտրելու, կուսակցության հանձնաժողովներ ձևավորելու և հանձնաժողովների նախագահներ ընտրելու համար»,- ասաց Սարգսյանը:

ՀՀԿ ԳՄ ներկայիս կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը և Դերենիկ Դումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս