Հրայր Մկոյանն օգնել է «Էսթեղլալ»-ին ոչ ոքի ավարտել առաջնության հերթական խաղը
Իրանի առաջնության 11րդ տուրում Թեհրանի «Էսթեղլալ»-ը սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Թավրիզի «Գոսթարեշ-Ֆուլադ»-ի հետ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը խաղադաշտ է դուրս եկել «Էսթեղլալ»-ի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը:
«Էսթեղլալ»-ը վաստակած 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: