Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը և Անդրանիկ Բաղդասարյանը Արցախին նվիրաբերել են 6 մլն դոլար

Ամենախոշոր նվիրատվությունները, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ կատարել են գործարարները, արել են ամերիկաբնակ գործարարներ Անդրանիկ ու Սեդա Բաղդասարյանները և ռուսաստանաբնակ գործարար,

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Հեռուստամարաթոնի ընթացքում, որն այս տարի անցկացվում էր «Իմ Արցախ» կարգախոսով, Բաղդասարյանները Արցախին հատկացրել են 5 միլիոն դոլար, Սամվել Կարապետյանը՝ 1 միլիոն դոլար։

2015թ. «Տաշիրի» ղեկավարը հեռուստամարաթոնի ընթացքում հատկացրել էր 1 մլն դոլար։
Կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի հաջողվել է հավաքել 15.5 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս