Բաժիններ՝

«Վրաստանը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ». Կվիրիակաշվիլի

Ռուսաստանի նկատմամբ կշարունակվի պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականությունը ապաէսկալացման ուղղությամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրաստանի հայրենասերներ» խորհրդարանական խմբակցության նիստում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։

«Մենք ավելի կամրապնդենք ռազմավարական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, կամրապնդենք հարաբերությունները տարածաշրջանի հարևան երկրների հետ, կիրականացնենք ռազմավարական նախագծեր։

Բնականաբար, Ռուսաստանի նկատմամբ կշարունակվի պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականությունը ապաէսկալացման ուղղությամբ, սակայն դա տեղի չի ունենա Վրաստանի ինքնիշխանության և ազգային շահերի հաշվին»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս