Բաժիններ՝

Իրանում մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը

Իրանում մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըԻրանի Սեմնան կենտրոնական նահանգում մարդատար երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 31 մարդու, տուժել է ավելի քան 70 մարդ, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին։

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի ու ավելի քան 60 տուժածի մասին։
«31 զոհ կա, ավելի քան 70 մարդ հոսպիտալացվել է»,- հայտարարել է Սեմնանի նահանգապետ Մոհամմեդ Ռազա Խաբազը իրանական հեռուստաալիքի եթերում։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում աղետի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից: Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել:

Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արեւելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում:

Փրկարարների աշխատանքը բարդացնում են եղանակային վատ պայմանները՝ մերկասառույցն ու ձյունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս