Նազարբաևը դեմ է Աստանայի անվանափոխությանը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է հանդես եկել Ղազախստանի մայրաքաղաքն ի պատիվ իրեն անվանակոչելու գաղափարին։
«Աստանան բրենդ է։ Մայրաքաղաքի անվանունը փոխելու անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է Նազարբաևը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իհարկե, ես այստեղ ապրում եմ, ամեն ինչ լսում եմ։ Հիմա գրրում են, համացանցում խոսում են, ես արդեն ստիպված եմ եղել պատասխանել։ Աստանան բրենդ է, այս իսկ պատճառով անհրաժեշտություն չկա փոխել դրա անվանումը։ Ի՞նչ կարիք կա այն փոխել»,- ընդգծել է Նազարբաևը։
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել էին երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել, որպեսզի դրա անվանման մեջ հնչի երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը։