Բաժիններ՝

Սիրիացի Անգելա Մերկելին մերժել են ապաստան տրամադրել Գերմանիայում

Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրել Սիրիայից ժամանած միգրանտների զույգին, որոնք իրենց նորածին դստերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատվին կոչել են նրա անունով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Մամոն ալ Համզան, նրա կինը՝ Թեման, եւ դուստրը՝ Անգելա Մերկելը, Սիրիայից ժամանելուց հետո ապրում էին Մենհենգլադբախ քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս)՝ սպասելով օրինական հիմունքներով երկրում մնալու թույլտվությանը: Սակայն առաջիկա տարվա ընթացքում ընտանիքը հարկադրված կլինի լքել Գերմանիան եւ ԵՄ-ն:

Տեղեկատվության համաձայն, ապաստան տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ ծանուցման մեջ փոքրիկ Անգելա Մերկելի ծնողներին առաջարկվում է վերադառնալ Թուրքիա՝ որպես նրանց անվտանգությունն ապահոված առաջին երկիրը:

Ալ Համզայի ընտանիքը ԵՄ էր ժամանել 2015 թվականին: Նրանց դուստրը ծնվել էր գերմանական Դույսբուրգ քաղաքում: Նրան որոշել են անվանակոչել կանցլերի պատվին՝ որպես հարգանքի տուրք «բաց դռների» ներգաղթի քաղաքականությանը, որը Մերկելն իրականացնում է արաբական երկրներում զինված հակամարտությունների գոտիներից ժամանող փախստականների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս