Բաժիններ՝

«Եվրոպայի անվտանգությունը վտանգված է». Շտայնմայեր

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Եվրոպայի անվտանգությունը վտանգված է, հատկապես հաշվի առնելով ռուսական ագրեսիան ու կոչ է անում եվրոպական երկրների արտգործնախարարներին վերահսկողություն սահմանել սպառազինությունների նկատմամբ, հայտնում է Welt-ը։

Նա հայտարարել է, որ «եվրոպացի այլ նախարարների հետ հանդես է գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբեռնավորման օգտին», քանի որ դա «թափանցիկության հուսալի միջոց է»։

Այսօր ԵԱՀԿ 16 անդամ երկրները, որոնք աջակցում են Շտայնմայերի նախաձեռնությանը, ցանկանում են համատեղ նախարարական հայտարարությամբ հանդես գալ։
«Եվրոպայի անվտանգությունը վտանգված է»,- ասել է Շտայնմայերը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք պատասխանատու են Եվրոպայի անվտանգության համար, աջակցել այդ նախաձեռնությանն ու միանալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության երկխոսությանը»,- ընդգծել է նա։
Նախաձեռնող խմբի մեջ մտնում են Ավստրիան, Բելգիան, Շվեյցարիան, Չեխիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Շվեդիան, Սլովակիան, Բուլղարիան և Պորտուգալիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930