Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված 2 անձինք ներս են մտել Արաբկիր 53 փողոցի թիվ 5 տուն, որտեղ կապել են տանտիրոջ ոտքերը և ավազակային հարձակում կատարելով՝ դիմել փախուստի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։40-ի սամաններում դիմակավորված անձինք, տեսնելով, որ նշված տան դուռը բաց է, մուտք են գործել ներս, որոնցից մեկը՝ զինված ատրճանակով, բռնություն է կիրառել այնտեղ գտնվող Գայանե Բալյուզյանի նկատմամբ՝ ատրճանակը դնելով քունքի վրա, իսկ մյուս ստահակը իր մոտ եղած երկաթե ինչ-որ գործիքով հարվածել է նրա եղբոր՝ 47-ամյա Հովհաննես Բալյուզյանի մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Էրեբունի վարչական տարածքից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 23-ամյա Սուրեն Կիրակոսյանին և Էրեբունու փողոցի բնակիչ, 19-ամյա Միքայել Մինասյանին։
Մինասյանն ու Ս. Կիրակոսյանը ձերբակալվել են։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։