Բաժիններ՝

Ավստրիան դադարեցնում է զենքի մատակարարումները Թուրքիային

Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Փաստաթուղթը չունի իրավական պարտադիր ուժ և կոչ է պարունակում՝ ուղղված Ավստրիայի իշխանություններին՝ դադարեցնել զենքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներին, որոնք գտնվում են ռազմական դրության մեջ կամ առկա է զինված հակամարտության առաջացման ռիսկ։

Ընդ որում՝ հատուկ շեշտադրվում է Թուրքիան, որտեղ «ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ արտահանված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ»։

«Մենք դեմ ենք դիպուկահարների զենքի մատակարարմանը Թուրքիային»,- հայտարարել է Կանաչների կուսակցությունից Պետեր Պիլցը՝ նշելով, որ Ավստրիան Եվրամիության առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացրել։

Պիլցի կարծիքով՝ մյուս երկրները պետք է հետևեն Վիեննայի օրինակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս